Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ՄԱԿ-ի հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում
Թեհրանը պատրաստ է համագործակցել ՄԱԿ-ի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմպայքարում: Նման հայտարարություն է արել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին նախօրեին Թեհրանում Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆֆան դե Միստուրայի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է IRNA գործակալությունը:
Իրանցի գեներալի խոսքով՝ Իրանը ՄԱԿ-ը դիտարկում է այդ հարցում որպես միակ օրինական մարմին:
«Սիրիայում ընդդիմությանը զինելու արևմտյան երկրների և տարածաշրջանի որոշումն այդ երկրի անվտանգության և խաղաղության ուղու վրա խոչընդոտեց կանգնեցրեց: Իրանը շարունակելու է դիմակայել ահաբեկչական խմբավորումներին, որպեսզի տարածաշրջանում վերականգնվի կայունությունը»,-ասել է Ալի Շամխանին: