Նեմցովի սպանության մեջ մեղադրվողները հրաժարվել են համագործակցել հետաքննության հետ
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևը, Անզար Ղուբաշևը, Համզաթ Բախաևը, Թամերլան Էսքերհանովը և Շադիդ Ղուբաշևը հրաժարվել են սպանություն բացահայտելու գործի շրջանակում հետաքննության հետ համագործակցությունից: Այս մասին Interfax գործակալությանը հայտնել է գործին մոտ կանգնած աղբյուրները:
Վերջնս հաստատել է, որ ձերբակալվածներից ոմանք հարցաքննությունների ժամանակ օգտվում են ՌԴ Օրենսգրքի 51-րդ հոդվածից և չեն պատասխանում քննիչների հարցերին:
«Սկզբնական փուլում հարցերին պատասխանում էր միայն Դադաևը, սակայն նա արդեն պաշտոնապես հրաժարվել է իր տված ցուցմունքներից՝ փոխելով մարտավարությունը»,-ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Նեմցովը սպանվել է փետրվարի 28-ի գիշերը՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող կամրջի վրա: