211652_close_icon

Սեուլում կառավարական բարեփոխումների դեմ զանգվածային ակցիա է սկսվել

views-count1071 դիտում article-date 15:01 05-12-2015
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի փողոցներ են դուրս եկել հազարավոր մարդիկ, ովքեր իրենց բողոքն են արտահայտում կառավարական բարեփոխումների ու օրենքների դեմ, փոխանցում է BBC-ն: Սեուլի փողոցներում հերթապահություն է իրականացնում մոտ 20 հազար ոստիկան: Ցուցարարները փողոցներ են դուրս եկել դիմակներով և պաշտպանիչ սաղավարտներով: Բացի այդ, բողոքում են նաև արհմիությունները, որոնք դեմ են իշխանությունների կողմից աշխատանքային օրենսդրությունը փոփոխելու իշխանությունների փորձերին, ինչը կարող է հեշտացնել քաղաքացուն աշխատանքից ավելի հեշտ ազատելը:

Նմանատիպ նյութեր