211652_close_icon
views-count13392 դիտում article-date 18:30 04-12-2015

Լոռու մարզում վթարի է ենթարկվել Թբիլիսիից Երևան ուղևորափոխադրող Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 12:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում` Դսեղ գյուղի վարչական տարածքում, Թբիլիսի քաղաքի բնակիչ, 54-ամյա Ռազմիկ Գևորգյանը իր վարած Mercedes Vito մակնիշի EXE 288 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 բժշկական կենտրոն: Ըստ նախնական տեղեկությունների` վիրավորներից մեկը Վրաստանի, մյուսը` Ռումինիայի քաղաքացիներ են, իսկ ավտոմեքենան Թբիլիսիից ուղևորներ էր տեղափոխում Երևան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել քննիչ Հովհաննես Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վանաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր