3522 դիտում
16:01 04-12-2015
Ի՞նչ պատժի արժանացավ 23-ամյա Ռոմանը, ով հղիացրել էր անչափահաս կնոջը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 23-ամյա Ռոման Ռազոյի Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. ամուսնացել է ակնհայտ 16 տարին չլրացած Գ. Սաֆարյանի հետ և պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություն, որի արդյունքում վերջինս հղիացել է և գտնվելով 21-22 շաբաթական հղիության շրջանում՝ դիմել է «Արմավիր ԲԿ» կանանց կոնսուլտացիայի բաժանմունք:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Ռոման Ռազոյի Խուդոյանին ճանաչել հանցավոր՝ ՀՀ քր. օր-ի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ու նրան դատապարտել ազատազրկման 4 /չորս/ տարի ժամկետով։
ՀՀ քր. օր-ի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ռոման Ռազոյի Խուդոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան՝ 2 /երկու/ տարի ժամկետով: Ի դեպ, դատական քննության ժամանակ աղջկա ծնողներն էլ ասել են, որ ինքնակամ են դստերը կնության տվել Ռոմանին:
Նմանատիպ նյութեր
5432 դիտում
19:17 02-09-2015
23-ամյա Ռոմանը կուսությունից զրկել եւ հղիացրել է սիրած աղջկան, ով անչափահաս է եղել
7449 դիտում
13:19 08-01-2016
Ի՞նչ պատժի արժանացավ կնոջը հարեւանի տներում փնտրող եւ որսորդական հրացանով հարեւանի կնոջը կրակած Գառնիկը
Այս բաժնից
661 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
661 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին
517 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ