211652_close_icon
views-count3910 դիտում article-date 16:05 16-10-2015

Ի՞նչ պատժի արժանացավ 22-ամյա Արսենը տանը եւ սրճարանում անչափահաս ընկերուհու հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու համար

Ինչպես տեղեկացրել էինք, 22-ամյա Արսեն Բադալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա16 տարին չլրացած Վ. Բ.-ի հետ պարբերաբար սեռական հարաբերություն էր ունեցել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, պարզել էր, որ Արսենը Վ-ի հետ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել Կապան քաղաքի բնակարաններից մեկում և Ձորք թաղամասում գտնվող սրճարանում: Դատարանը վճռել է Արսեն Մուրազի Բադալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի համաձայն` նշանակված պատժին հաշվակցել Արսեն Բադալյանի ձերբակալված լինելու ժամանակահատվածը` 2015 թվականի օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 20-ը` 3 (երեք) օրը և վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով, վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բնակության վայրի ստորաբաժանման վրա։

Նմանատիպ նյութեր