Իրան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է սպանվել
Վաղ առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել Իրան-Ադրբեջան սահմանի այն հատվածում, որը գտնվում է Արցախի Հորադիզի հարևանությամբ։ Իրանից զինված խումբը փորձել է մտնել Ադրբեջան, ինչը նկատելով՝ ադրբեջանական կողմը կրակ է բացել նրանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական կողմը։
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Արցախի Հորադիզ բնակավայրի հարևանությամբ: Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել Իրանի տարածքից Ադրբեջան մտնել փորձող զինված խմբի ուղղությամբ, որոնք էլ պատասխանել են ադրբեջանական կողմի կրակոցներին:
Նշվում է, որ փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է ադրբեջանցի երկու զինծառայող, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: