211652_close_icon
views-count4053 դիտում article-date 10:05 04-12-2015

Ուղղակի Րաֆֆի Հովհաննիսյանը ուզում է էլի մաշվի. Սյունիքի մարզպետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը ը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց մարզի բնակիչները կողմնորոշվել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցում: Մեր դիտարկմանը, թե արդեն մի քանի օր է, ինչ Ազատության հրապարակում մի քանի քաղաքական ուժեր պահանջում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չեղարկում, մեր զրուցակիցն ասաց. «Մենք հանրաքվեից հետո նորմալ արդյունքներ ենք ունենալու, քարոզարշավը շատ նորմալ է ընթացել, չեմ կարծում, որ դժգոհություն կա, ուղղակի Րաֆֆի Հովհաննիսյանը ուզում է էլի մաշվի, ով միանում է, ինչ անում է, դա մեզ չի հետաքրքրում, մենք մեր քարոզչությունն ենք իրականացրել: Էդ ամենը Սյունիքի հետ ի՞նչ կապ ունի, սյունեցիներն իրենց գաղափարը ունեն, իրենց մտածելակերպը ունեն, իրենց կողմնորոշումն ունեն: Դա որեւիցե մեկի հետ կապ չունի»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր