«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը այսօրվանից շտաբը տեղափոխում է Ազատության հրապարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դկտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսին «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը այսօրվանից շտաբը տեղափոխում է Երևանի Ազատության հրապարակ:
«Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ մենք իրենց սպասում ենք այստեղ: Մենք այսօր ժամը 18:00-ից նախատեսում ենք հավաքներ եւ ձեզնից ակտիվ մասնակցություն ենք ակնկալում, որպեսզի ճնշումն օրեցօր ավելանա»,- ասաց նա:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/12/01/71816/]Հիշեցնենք[/url], որ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին Երևանի Ազատության հրապարակում հրավիրել էր համազգային հանրահավաք՝ դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու և իշխանությունների հրաժարականի պահանջով:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երկու տասնյակ մասնակիցներ գիշերն անցկացրել են Ազատության հրապարակում:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի