Ֆրանսիան և Գերմանիան Ինջիրլիքի ռազմաբազայից օգտվելու համար դիմել են Թուրքիային
Ֆրանսիան ու Գերմանիան ցանկություն են հայտնել օգտվելու ԻՊ-ի դեմ պայքարի համար Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրիլիքի ռազմաբազայից, գրում է թուրքական Hurriyet պարբերականը:
Թերթի փոխանցմամբ՝ Բեռլինը և Փարիզն արդեն դիմել են այդ հարցով թուրքական իշխանություններին:
Հիշեցնենք, որ օրերս Գերմանիայի կառավարությունը հաստատեց Սիրիա մոտ 1200 զինվորական ուղարկելու մասին որոշումը: Աղբյուրների խոսքով՝ պաշտոնական Անկարան դրական պատասխան է տվել Գերմանիայի ու Ֆրանսիայի խնդրանքին:
Նշենք, որ մինչև վերջերս Ինջիրլիքի ռազմաբազայից օգտվում էին հիմնականում ամերիկյան ուժերը, որոնց թիվը 1000-ից ավելի է հաշվվում: