Գերմանիան սպառնում է դուրս բերել Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից իր զորքը
Բունդեսթագի՝ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխը քննադատել է թուրքական իշխանությունների կողմից «Ինջիրլիք» ռամաբազա գերմանացի խորհրդարանականների մուտքը չթույլատրելու որոշումը, հայտնում է Tass-ը։
Նշված ռազմաբազայում ծառայություն է կատարում մոտ 250 գերմանացի զինվորական։
«Մենք թույլ չենք տա մեզ շանտաժի ենթարկել։ Այդ իսկ պատճառով զորքը դուրս բերելու և վերատեղակայելու մասին քննարկումնր սկսելն ամենաճիշտ քայլն է»,-ասել է նա։
Ինչպես ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, եթե Անկարան չվերանայի իր որոշումը, Գերմանիայի նախարարների կաբինետը կվերանայի Բունդեսվերի վերատեղակայումը։