Թուրքիան չի ցանկանում Ինջիրլիքի բազան տրամադրել «Իսլամական պետության» դեմ պայքարի համար
Ներկա պահին Թուրքիան չի կարող միջազգային կոալիցիոն ուժերին տրամադրել Ինջիրլիքի ռազմաբազան՝ ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարի համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Թանժու Բիլղիչը:
Վերջինս նշել է, որ ռազմաբազայի օգտագործումը կարող է լինել մի այն համալիր գործընթացի մի մաս:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել էր, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում Թուրքիայի մասնակցության հիմնական պայմաններից մեկը պետք է լինի Սիրիայի հյուսիսում բուֆերային ու օդային փակ գոտի ստեղծելը: