Թուրքիան պատրաստ է ԻՊ-ի դիրքերին հարվածելու նպատակով ԱՄՆ-ին տրամադրել Ինջիրլիքի իր ռազմաբազան
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են ԱՄՆ-ին տրամադրել թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող «Ինջիրլիք» ռազմաբազան՝ «Իսլամական պետության» դիրքերին հարվածելու համար: Այդ մասին BBC-ին հայտնել են ամերիկյան բարձրաստիճան աղբյուրները:
Ըստ տեղեկությունների՝ գործարքը դեռ համաձայնագրով հաստատված չէ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ համագործակցության մասին պայմանավորվածությունը վերջնականապես ձեռք է բերվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջև կայացած հեռախոսային զրույցի ընթացքում: