211652_close_icon
views-count1782 դիտում article-date 16:29 02-12-2015

Կայացել է 12-ամյա Դավիթ Մելքոնյանի գունանկարների և քանդակների անհատական ցուցահանդեսը

Դավթաշեն վարչական շրջանի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում բացվել է 12-ամյա Դավիթ Մելքոնյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են տաղանդավոր պատանու գունանկարչական աշխատանքներն ու քանդակները: Դավիթ Մելքոնյանը ծնվել և մեծացել է արվեստագետի ընտանիքում,ստեղծագործում է 10 տարեկանից: Նրա առաջին ուսուցիչը հայրն է`քանդակագործ Միսաք Մելքոնյանը: Պատանի արվեստագետը նշել է, որ իր կյանքում առաջին անհատական ցուցահանդեսը հատկանշական և պարտավորեցնող է նաև այն պատճառով, որ բացվել է այն կրթօջախում, որտեղ հաճախում է և կատարելագործում իր մասնագիտական որակները: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր