Էրդողանի նյարդերը տեղի տվեցին. Բաշար Ասադը՝ Սիրիայում խոցված ռուսական Cy-24-ի մասին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խոսքով՝ Սիրիայում ռուսական Cy-24 ռմբակոծիչի կործանման պատճառը եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անհանդուրժողականությունը, փոխանցում է Lenta.ru-ն:
Իր կարծիքը Ասադը հայտնել է չեխական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ասադը նշել է, որ Էրդողանի նյարդերը տեղի են տվել՝ չդիմանալով Սիրիայի հակամարտությանը Ռուսաստանի միջամտության փաստին:
«Սիրիայում Էրդողանի հաբեկչական խմբավորումների տապալումը նշանակում է նրա քաղաքական վախճանը»,-ասել է Սիրիայի նախագահը և հավելել, որ այն, ինչ արել է Էրդողանը, չի փոխի ուժերի հավասարակշռությունը:
Ասադի խոսքով՝ ահաբեկիչները սպառազինություն ու գումար են ստանում հիմնականում Թուրքիայի տարածքով՝ Սաուդյան Արաբիայի ու Քաթարի աջակցությամբ և եթե այդ ալիքները կտրվեն, հնարավոր կլինի հաղթել ահաբեկչությանը: