Սիրիայում ռուսական ուղղաթիռներ են անհետացել
Սիրիայում՝ թուրքական սահմանից ոչ հեռու, անհետացել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերին պատկանող 2 Ми-8 մարտական ուղղաթիռ: Այդ մասին հայտնում է Московский Комсомолец թերթը՝ հղում անելով արաբական լրատվամիջոցներին:
Հաղորդվում է, որ նույն շրջանում, որտեղ խոցվել և ընկել էր Cy-24 ռմբակոծիչը, ռադիոկապ չի հաջողվել հաստատել ուղղաթիռների օդաչուների հետ: Ականատեսները նաև հայտնել են, որ Թուրքմենյան լեռներ կոչվող այդ շրջանում պայթյունների ձայներ են լսել:
Առայժմ պաշտոնական որևէ տեղեկություն չկա: