Սիրիայում իսպանացի լրագրողներ են անհետացել
Սիրիայում լրագրողական գործունեություն իրականացնող 3 իսպանացի լրագրողներ են անհետացել, հաղորդում է BBC-ն:
Իսպանիայի Դաշնային մամուլում հայտնել են, որ իրենց լրագրողներն արդեն 1 շաբաթ է, կապ չեն հաստատում իրենց հետ: Վերջին անգամ նրանք ռեպորտաժ էին պատրաստել Հալեպի մոտակայքում:
Չեն բացառում, որ լրագրողներին առևանգել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները: