211652_close_icon
views-count6443 դիտում article-date 23:45 01-12-2015

«Նոր Հայաստան» շարժումը շուրջօրյա հանրահավաքներ է սկսում Ազատության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` դեկտեմբերի 1-ին, «Նոր Հայաստան» շարժումը շուրջօրյա հանրահավաքներ է սկսում Ազատության հրապարակում: «Նոր Հայաստան» նախաձեռնության կազմում են «Ժառանգություն» կուսակցությունը, «Հիմնադիր նախախորհրդարանը», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժումը: Ժիրայր Սեֆիլյանը հանրահավաքում հնչեցրած իր ելույթում կոչով դիմեց ընդդիմադիր գործընկերներին` հիշատակելով Նիկոլ Փաշինյանին, Ստեփան Դեմիրճյանին, ասելով` հեղափոխությունը սկսվել է` եկեք, կանգնեք այս հարթակին: Հիշեցնենք, որ «Ոչ»-ի ճակատը ներկայացնող Հայ ազգային կոնգրեսը թեև «Նոր Հայաստան» շարժման կազմում չէ, սակայն աջակցում է այս նախաձեռնությանը և այսօր ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը ելույթ ունեցավ «Նոր Հայաստան»-ի հանրահավաքում, հայտարարելով, որ տարաձայնություններ ընդդիմադիր այս ճակատի հետ իրենք չունեն: Հետագա գործողությունների ծրագիր հանրահավաքի մասնակիցները չեն հրապարակել, միայն հայտնի է այս հավաքների նպատակը` դա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կասեցումն է, ապա նաև իշխանափոխությունը: «Նոր Հայաստան» ընդդիմադիր միավորումը առաջնորդում են Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը ձևավորելով, ինչպես իրենք են ասում` ընդդիմության միասնական շտաբ, ընդդիմադիր այս ուժը ծրագրել է քաղաքացիական անհնազանդությունների շարք, նպատակ ունենալով կասեցնել, տապալել դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրակա փոփոխությունների հանրաքվեն, ինչպես նաև հասնել իշխանափոխության: Ցուցարարներն այս պահին առաջնորդներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ շարունակում են երթը դեպի Ազատության հրապարակ: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր