Որոշ ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
                        ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ճամբարակում, Դիլիջանի ոլորաններում, Վայքում, Ջերմուկում, Սարավանի լեռնանցքում, Սիսիանում և Զանգերի հատվածում, Մեղրու և Վարդենյաց   լեռնանցքներում տեղում է ձյուն:
[color=#CC0000]Ապարանի, Հրազդանի, Սևանի և Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է:[/color]
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական  նշանակության ավտոճանապարհները բաց են:
 [color=#CC0000]Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու  նպատակով  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին  խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:[/color]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

