1722 դիտում
17:34 17-05-2015
Խաբարովսկում բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցող բոլոր հայ բռնցքամարտիկները Հայաստան կվերադառնան մեդալներով
Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում կայացած Կոնստանտին Կարատկովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցող բոլոր հայ բռնցքամարտիկները Հայաստան կվերադառնան մեդալներով , ընդ որում այդ մեդալներից 2-ը ամենաբարձր հարգի են:
Ի դեպ՝ Խաբարովսկում կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականը միակն է եղել, որի բոլոր բռնցքամարտիկները բարձրացել են պատվո հարթակ:
Կոնստանտին Կարատկովի անվան միջազգային մրցաշարում իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 64 կգ քաշային Գոռ Երիցյանը և գերծանր քաշային Աղասի Մեհրաբյանը: Հատկապես ուրախացնող է գերծանր քաշային կարգում մեր նվաճումը, քանզի այս քաշային կարգում Հայաստանը երկար ժամանակ ոսկե
մեդալ չէր նվաճել:
Հաջող ելույթ է ունեցել նաև 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով հաղթելով իր բոլոր մրցակիցներին դուրս է եկել եզրափակիչ և միայն եզրափակչում կրելով միակ պարտությունը արժանացել է արծաթե մեդալի: Կոնստանտին Կարատկովի անվան մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է նաև 2 բրոնզե մեդալ:
Պատվո հարթակի 3-րդ աստիճանին են կանգնել 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և 81 կգ քաշային Հարություն Ավետիսյանը:
Հայաստանի հավաքականը Երևան կժամանի մայիսի 18-ին: Մեր բռնցքամարտիկներին տեղափոխող ինքնաթիռի վայրեջքը 18:00-ին է:
Նմանատիպ նյութեր
1662 դիտում
11:27 05-05-2015
Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Մինսկում կայանալիք բռնցքամարտի միջազգային մրցաշարին
1257 դիտում
12:17 25-10-2014
Հայ բռնցքամարտիկները Եվրոպայի երիտասարդական առաջնությունից կվերադառնան 2 բրոնզե մեդալով
1765 դիտում
17:35 16-05-2015
Հայ բռնցքամարտիկները Խաբարովսկում ընթացող մրցաշարում մեդալներ են նվաճել. լուսանկարներ
Այս բաժնից
838 դիտում
19:26 03-02-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետին
874 դիտում
18:28 03-02-2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում