ՖԻՖԱ-ն հրապարակեց «Ոսկե» գնդակի» և տարվա լավագույն մարզչի երեք հավակնորդների անունները
Այսօր ՖԻՖԱ-ն հայտարարել է «Ոսկե գնդակի» հաղթողի երեք թեկնածուների անունները:
«Ոսկե գնդակին» հավակնում են «Բարսելոնայի» հարձակվողներ Մեսին և Նեյմարը, «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
ՖԻՖԱ-ն հայտնել է նաև տարվա լավագույն մարզչի երեք հավակնորդների անունները:
Մրցանակին հավակնում են՝ Խոսեպ Գվարդիոլան («Բավարիա»), Լուիս Էնրիկեն («Բարսելոնա) և Խորխե Սամպաոլին (Չիլիի հավաքական)