211652_close_icon
views-count2228 դիտում article-date 10:48 28-10-2014

ՖԻՖԱ-ն հրապարակել է «Ոսկե գնդակի» հավակնորդների անունները

ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 2014 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակի հավակնորդների անունները: Երեք հիմնական հավակնորդների անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 1-ին, իսկ հաղթողը կորոշվի 2015 թվականի հունվարի 12-ին Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Հավակնորդների ցուցակում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Բաստիան Շվայնշտայգեր, Մարիո Գյոտցե, Ֆիլիպ Լամ, Թոմաս Մյուլեր, Մանուել Նոյեր (բոլորը՝ Գերմանիա, «Բավարիա»), Արյեն Ռոբենը (Հոլանդիա, «Բավարիա»), Գարեթ Բեյլ (Ուելս, «Ռեալ»), Քարիմ Բենզեմա (Ֆրանսիա, «Ռեալ»), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ»), Տոնի Կրոս (Գերմանիա, «Ռեալ»), Սերխիո Ռամոս (Իսպանիա, «Ռեալ»), Խամես Ռոդրիգես (Կոլումբիա, «Ռեալ»), Դիեգո Կոստա (Իսպանիա, «Չելսի»), Տիբո Կուրտուա (Բելգիա, «Չելսի»), Էդեն Ազար (Բելգիա, «Չելսի»), Անխել դի Մարիա (Իսպանիա, «Ռեալ» /«Մանչեսթեր Յունայթեդ»), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա, ՊՍԺ), Յայա Տուրե (Կոտ դ՛Իվուար, «Մանչեսթեր Սիթի»), Պոլ Պոգբա (Ֆրանսիա, «Յուվենտուս»), Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա»), Նեյմար (Բրազիլիա, «Բարսելոնա»), Խավյեր Մասկերանո (Արգենտինա, «Բարսելոնա»), Անդրես Ինյեստա (Իսպանիա, «Բարսելոնա»):

Նմանատիպ նյութեր