ՖԻՖԱ-ն հայտարարել է տարվա լավագույն մարզչի կոչման 3 թեկնածուների անունները
ՖԻՖԱ-ն հայտարարել է «Տարվա լավագույն մարզչի» կոչման 3 հավակնորդներին:
Լավագույն եռյակում ընդգրկվել են Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչն ու «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
Դեշամի գլխավորությամբ Ֆրանսիայի հավաքականը դարձավ աշխարհի 2018 թվականի չեմպիոն: Դալիչի օրոք Խորվաթիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հասավ մինչև ԱԱ-2018-ի եզրափակիչ:
Ինչ վերաբերում է Զիդանին, ապա նրա գլխավորությամբ «Ռեալը» երրորդ անգամ անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգան:
Հաղթողի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 24-ին Լոնդոնում կայանալիք The Best FIFA Football Awards մրցանակաբաշխության ժամանակ: