ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի հավակնորդների անունները
ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքի միջոցով հրապարակել է 2014 թվականի լավագույն մարզչի 10 հավակնորդների անուները: Հաղթողը կորոշվի 2015 թվականի հունվարի 12-ին Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ:
Հավակնորդների ցուցակում ընդգրկվել են հետևյալ մարզիչները՝
Անտոնիո Կոնտե (Իտալիա, Իտալիայի հավաքական), Խոսեպ Գվարդիոլա (Իսպանիա, «Բավարիա»), Յուրգեն Կլինսման (Գերմանիա, ԱՄՆ-ի հավաքական), Յոահիմ Լյով (Գերմանիա, Գերմանիայի հավաքական), Ժոզե Մոուրինյո (Պորտուգալիա, «Չելսի»), Մանուել Պելեգրինին (Չիլի, «Մանչեսթեր Սիթի»), Ալեխանդրո Սաբելյա (Արգենտինա, Արգենտինայի հավաքական), Լուի վան Գալը (Հոլանդիա, Հոլանդիայի հավաքական/ «Մանչեսթեր Յունայթեդ»):