ՀՀ ոստիկանության վարչական շենք են ժամանում հանրապետության մարզերի բոլոր ոստիկանապետերն ու բաժինների պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ ոստիկանություն էին ժամանել հանրապետության մարզերի բոլոր ոստիկանապետերը, բաժինների ու բաժանմունքների պետերը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ ոստիկանությունում սկսվել է նիստ, որին մասնակցում են նաև ոստիկանապետի բոլոր տեղակալները, ոստիկանության զորքերի հրամանատարը, Երևանի ոստիկանապետը և Երևանի բոլոր բաժինների պետերը, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության պետը:
Նիստին մասնակցում են նաև ՀՀ ՃՈ պետն ու նրա ենթակայության տակ գտնվող գումարտակների և վաշտերի հրամանատարները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանդիպման նպատակն է, որպեսզի ոստիկանության բոլոր ծառայողները դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ծառայություն կատարեն օրենքի ողջ խստությամբ: Անգամ, եթե կտեսնեն, որ թաղի «սուտի, լավ տղերքն ու խառոշիները» կփորձեն որևէ անօրինական գործողություններ կատարել, տեղում ծառայություն կատարող ոստիկանները միանգամից «կչեզոքացնեն» նրանց:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի