211652_close_icon
views-count47246 դիտում article-date 13:48 26-01-2019

ՀՀ ոստիկանապետի կարգադրությամբ մարզային ոստիկանապետերն ու բաժինների պետերը հրավիրվել են ՀՀ Ոստիկանություն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 26-ին, ՀՀ Ոստիկանության վարչական շենքում տեղի է ունենալու Ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարելու է ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։ Նիստին ներկա գտնվելու համար Երևան են ժամանել Ոստիկանության մարզային բոլոր վարչությունների պետերը, վարչության պետերի օպերգծով տեղակալները, տարածքային բաժինների պետերը։ Ներկա են լինելու նաև Ոստիկանության ղեկավար կազմը, կոլեգիայի անդամներ, ինչպես նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը, վարչության պետի տեղակալները, Ոստիկանության Երևանի վարչական շրջանների ոստիկանապետերը, Ոստիկանության քրեական հետախուզության և կամզմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների պետերը, նույն վարչությունների բաժինների պետերը, Ոստիկանության ներքին անվտանգության վարչության և Ճանապարհային Ոստիկանության ղեկավար կազմը։

Նմանատիպ նյութեր