211652_close_icon
views-count7259 դիտում article-date 10:54 06-10-2020

Ադրբեջանն արգելված կլաստերային ռումբեր է կիրառում հայերի դեմ.Արցախում հաստատել են արևմտյան ԶԼՄ-ները

Ադրբեջանի զինված ուժերն արգելված կլաստերային ռումբեր են օգտագործում հայերի դեմ: «[url=https://armenpress.am/arm/news/1030508.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Dailymail-ը, այս մասին հաստատել են արևմտյան լրատվամիջոցների լրագրողները, որոնք այցելել են Արցախ: Լրատվամիջոցը մասնավորապես գրել է՝ հոկտեմբերի 5-ին եղան տեղեկություններ, որ օգտագործվում են կասետային ռումբեր, որոնք գործարկելիս տարածում են պայթուցիկ ռումբեր: Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուժեղ հրետակոծությունից հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեսել են չպայթած փոքր ռումբեր: Այս մասին գրել է նաև Telegraph-ը՝ նշելով, որ Ադրբեջանը կլաստերային ռումբեր է օգտագործել քաղաքացիական տարածքների վրա: Կասետային ռումբերի օգտագործումը ցանկացած հանգամանքներում արգելված է միջազգային մարդասիրական օրենսդրությամբ: Արցախում և Հայաստանում Ադրբեջանը սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը:

Նմանատիպ նյութեր