Ջուրը չի կարելի եռացնել մեկ անգամից ավելի. Ուսումնասիրություն
Գիտնականները ուսումնասիրության արդյունքում եզրակացրել են, որ ջուրը չի կարելի եռացնել մեկ անգամից ավելի: Ըստ նրանց, ծորակից եկող ջրի մեջ կան բազմաթիվ տարրեր՝ աղից մինչև հանքանյութ: Եռացնելուց հետո ջրի քիմիական բաղադրությունը փոխվում է, և այդ փոփոխված տարրերը ներգործում են մարդու օրգանիզմի վրա: Որքան հաճախ է եռացվում ջուրը, այնքան ուժեղ է փոխվում վերջինիս քիմիական բաղադրությունը:
Վտանգավոր տարրը, ըստ գիտնականների, ֆտորն է: Եթե մի քանի անգամ եռացնենք ջուրը, ապա դրանում գոյություն եղած ֆտորը կձևափոխվի ֆտորիդի, որը կարող է կանանց մոտ առաջացնել անպտղություն, ինչպես նաև ազդել պտուղի մտավոր ունակությունների վրա:
Ջրի մեջ կարող է լինել նաև նիտրատ, որը վերջերս բավականին հաճախ է օգտագործվում սննդարդյունաբերության մեջ: Սակայն խնդիրն այն է, որ բարձր ջերմաստիճանի դեպքում այն վերածվում է նիտրոզամինի, իսկ վերջինը կարող է հանգեցնել օնկոլոգիական հիվանդությունների: