Playboy-ի մոդելի հետույքը վնասելու համար կվճարեն կես միլիոն դոլար
Playboy հայտնի ամսագրի մոդել Էլիզաբեթ Դիքսոնը դատի է տվել ամսագրին, երբ գոլֆի մրցաշարի ժամանակ նրա հետույքը լուրջ վնասել են:
Ինչպես հայտնում է Metro պարբերականը, ամսագրի կազմակերպած միջոցառման ժամանակ Դիքսոնը պառկել է փորի վրա, որից հետո գոլֆի գնդակը տեղադրել են նրա հետույքին: Սակայն գոլֆիստը հարվածի ժամանակ մականով դիպել է գեղեցկուհու հետույքին: Չափազանց անհաջող հարվածից աղջկա հետույքը ամբողջովին կապտել է: Դիքսոնը հայցը ներկայացնելիս նաև հայտարարել է, որ հարվածից վնասվել են իր նյարդերը:
Երկարատև դատաքննության արդյունքում Դիքսոնի հայցը բավարարվել է և Playboy-ը նրան պատճառած վնասի համար կվճարի կես միլիոն դոլար: