211652_close_icon
views-count1942 դիտում article-date 14:01 27-11-2015

Նազիկ Ավդալյանն աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 14-րդ տեղը

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում շարունակվոմ է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Կայացան նաև 69 կգ քաշային ծանրորդների A խմբի կանանց մրցելույթները: Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը հանդես էր գալիս B խմբում, որտեղ զբաղեցրել էր 4-րդ տեղը: A խմբի մրցելույթների հետո նա զբաղեցրեց ընդհանուր 14-րդ հորիզոնականը: 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը հանդես էր գալիս «B» խմբում: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 105 կգ, իսկ հրում վարժությունում՝ 125 կգ: Երկամարտի՝ ընդհանուր 230 կգ արդյունքով Ավդալյանը «B» խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: «Բնականաբար, ես գոհ չեմ, քանի որ համեմատում եմ իմ նախկին ելույթների հետ: Ճիշտ է` մրցահարթակ դուրս չէի եկել 6 տարի, բայց ես ավելին էի ակնկալում: Ֆիզիկապես ես ինձ լավ էի զգում և մեջքիս վնասվածքն չէր խանգարում: Թեպետ ունեի այլ վնասվածքներ, բայց դրանք ցավազրկված էին: Ինչքան էլ վնասվածքները շատ կամ ցավոտ լինեն, այդ պահին պետք է մոռանալ նրանց մասին: Առջևում Եվրոպայի առաջնությունն է, և ես կփորձեմ լավագույնս հանդես գալ: Ինձ համար առաջնայինն Օլիմպիական խաղերն են»,- ասել է Նազիկ Ավդալյանը: Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 22:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր