Կրասնոդարի իրավապահները Թուրքիայից ժամանած 26 գործարարների են ձերբակալել
Ռուսաստանիի Կրասնոդար քաղաքում իրավապահները 26 թուրք գործարարների են ձերբակալել, տեղեկացնում է Anadolu-ն:
Նրանք ժամանել էին Կրասնոդար և պետք է մասնակցեին «Югагро» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին, սակայն շենքի ներսում անձնագրային ստուգում անցկացնելու ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է վերջիններիս և բերման ենթարկել ոստիկանություն:
Ըստ տեղեկությունների՝ թուրք գործարարները կպահվեն ոստիկանությունում ևս 10 օր, ինչից հետո կարտաքսվեն Ռուսաստանից: