211652_close_icon
views-count2202 դիտում article-date 15:10 17-11-2015

Եգիպտոսի իրավապահները ռուսական A321-ի կործանման հետ կապված օդանավակայանի 2 աշխատակիցների են ձերբակալել

Եգիպտոսի իրավապահ մարմինները ռուսական A321 ուղևորատար օդանավի կործանման հետ կապված` ձերբակալել են Շարմ Էլ Շեյխի օդանավակայանի 2 աշխատակիցների, հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին, որն էլ իր հերթին հղում է անում իր իրազեկ աղբյուրին: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածները կասկածվում են օդանավ պայթուցիկ սարքը տեղափոխելուն օգնելու մեջ: Պաշտոնական Կահիրեն հայտարարում է, որ առայժմ չի կարող հաստատել տեղեկությունը, որ օդանավը կործանվել է ահաբեկչության հետևանքով, ինչն արդեն [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/17/70580/]հայտարարել [/url]են ռուսական իշխանությունները, isk ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/17/70584/]խոստացել [/url]է հայտնաբերել և պատժել մեղավորներին:

Նմանատիպ նյութեր