10335 դիտում
15:16 15-11-2016
ՌԴ իրավապահները 48 ժամով ձերբակալել են Մոսկվայում ավտովթարից հետո 13 մարդու վրաերթի ենթարկած հայ վարորդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ իրավապահները ձերբակալել են նոյեմբերի 13-ի երեկոյան Մոսկվայի Էնտուզիաստների խճուղու թիվ 7 շենքի մոտ, կանգառում տեղի ունեցած ավտովթարի ու վրաերթի փաստով կասկածյալին, ով, պարզվել է, 30-ամյա ՀՀ քաղաքացի է։
Ինչպես հաղորդում է Tass-ը, նշված վայրում տեղի է ունեցել Skoda մակնիշի տաքսի ավտոմեքենայի ու մեկ այլ Skoda մակնիշի ավտոմեքենայի բախում։ Այնուհետև տաքսին վրաերթի է ենթարկել հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած մարդկանց։
ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունում հայտնել են, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի հատկանիշով;
Ըստ իրավապահ աղբյուրի՝ վարորդը ՀՀ քաղաքացի է, աշխատում է «Տաքսի բիզնես սերվիս»-ում և Մոսկվա է ժամանել մոտ 3 ամիս առաջ: Վերջինս մի քանի անգամ արդեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
820 դիտում
18:28 03-02-2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
730 դիտում
18:22 03-02-2025
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը