2014 դիտում
09:58 06-12-2020
Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ռազմական բժիշկները շաբաթվա ընթացքում ավելի քան 40 տեղացի բնակչի են բուժօգնություն ցուցաբերել. ՌԴ ՊՆ
Շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ռազմական բժիշկներն ավելի քան 40 տեղացի բնակչի են բուժօգնություն տրամադրել` խորհրդատվական ծառայություններ որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ նեղ մասնագետների կողմից, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20201206/stepanakert-1587864956.html?fbclid=IwAR051FjSp4HErlp6ttK8OioX0dlFVg_hvIpOiu7a_l7gNcUk78cIetPwm7A]РИА Новости[/url]-ն:
Տեղի բնակիչների` ռազմական բժիշկներին դիմելու դեպքերը պայմանավորված են քրոնիկական տարատեսակ հիվանդությունների, սիրտ-անոթային ու էնդոկրին համակարգերի խնդիրների սրմամբ:
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի կազմում ավելի քան 60 ռազմական բժիշկ է աշխատում, որոնք օրեր առաջ Խաբարովսկից Երևան, ապա` Ստեփանակերտ էին փոխադրվել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
817 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
673 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
958 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին