211652_close_icon

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին

views-count1798 դիտում article-date 14:06 26-11-2015
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ-զինվորական դատախազ Արտակ Հարությունյանին: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծատռայությունը, հանդիպմանը, որին ներկա էին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը եւ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր