Су-24-ի ողջ մնացած ռուս օդաչուն հայտնել է, որ Թուրքիան ինքնաթիռը խոցելուց առաջ չի նախազգուշացրել
Նախօրեին Թուրքիայի կողմից խոցված ռուսաստանյան Су-24 կործանիչի ողջ մնացած օդաչուն` Կոնստանտին Մուրախտինը, մանրամասներ է ներկայացրել լրագրողներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:
Սիրիական Լաթակիայում լրագրողների հետ կայացած զրույցում վերջինս հայտնել է, որ Թուրքիան նախապես չի զգուշացրել սահմանը խախտելու և գործողություններ կատարելու մասին:
Օդաչուն խոստացել է է վրեժխնդիր լինել իր սպանված գործընկերոջ համար և կշարունակի կռվել Սիրիայում: