211652_close_icon

АirBaltic-ի օդաչուն ինքնաթիռը վարել է ոչ սթափ վիճակում

views-count2365 դիտում article-date 12:44 18-08-2015
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի դատարանը АirBaltic ավիաընկերության ինքնաթիռներից մեկի անձնակազմի երեք աշխատակիցներին դատապարտել է ազատազրկման, քանի որ վերջիններս թռիչքի ժամանակ եղել են ոչ սթափ վիճակում: Ինքնաթիռի երկրորդ օդաչուն դատապարտվել է 6 ամսվա, բորտուղեկցորդուհիներից մեկը՝ 45 օրվա, իսկ մյուսը՝ 60 օրվա ազատազրկման: Իսկ առաջին օդաչուն կալանավայրում կպահվի մինչեւ սեպտեմբերի 17-ը, երբ կհրապարակվի նրա դատավճիռը:

Նմանատիպ նյութեր