1430 դիտում
08:09 25-11-2015
Չի բացառվում՝ Պերմյակովի գործով դատավարությունը անցկացվի Երևանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»ը տեղեկացնում է, որ Ավետիսյանների սպանության վերաբերյալ քրեական գործը երեկ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Թերթը հիշեցնում է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը:
«Այս քրեական գործն իր բնույթով և հնչեղությամբ աննախադեպ է: Ուստի «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանից պարզել, թե արդյոք իրենց դատարանը ունի անհրաժեշտ անվտանգության միջոցներով կահավորված մեծ դահլիճ, և հնարավոր է, որ նիստը արտագնա՝ Երևանում տեղի ունենա: Ըստ Հովհաննիսյանի՝ իրենց դատարանն անհրաժեշտ բոլոր պայմաններն ունի՝ Պերմյակովի դատավարությունը կազմակերպելու համար:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ գյումրեցիների ինքնադատաստանից խուսափելու համար որոշվի գործի դատավարությունը Երևան տեղափոխել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդ հարցը կլուծի գործը վարող դատավորը, որտեղ կորոշի քննել, այնտեղ էլ կքննի: Իհարկե, չի բացառվում, դա օրենքով նախատեսվող պրոցես է, կարող է նաև արտագնա նիստ լինել»: Գործը քննող դատավորի անունը հայտնի կդառնա առաջիկա երկու օրերին», հավելել է պարբերականը:
Նմանատիպ նյութեր
3322 դիտում
16:07 28-03-2015
Պերմյակովի դատավարությունը կանցկացվի Հայաստանում. Օլեգ Լեբեդև
4532 դիտում
18:19 29-03-2015
Պերմյակովի դատավարությունը ընթանալու է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում. Լ. Սլուցկի
7084 դիտում
10:14 12-08-2015
Պերմյակովի դատավարությունը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայում. Ուղիղ միացում
Այս բաժնից
1465 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1267 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1342 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»