Պերմյակովի դատավարությունը կանցկացվի Հայաստանում. Օլեգ Լեբեդև
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի՝ ԱՊՀ երկրների և Եվրասիական ինտեգրման գործերով հանձնաժողովի նախագահ Օլեգ Լեբեդևը հայտնել է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի դատավարությունը կանցկացվի Հայաստանում, հաղորդում է gazeta.ru-ն:
Լեբեդևի խոսքով՝ որոշումն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Պետդումայի պրոֆիլային հանձնաժողովների համատեղ նիստում:
«Ռուսաստանն ամեն հնարավորն արեց, որպեսզի հետաքննությունը շարունակվի և այն կանցկացվի Հայաստանի տարածքում, ինչպես խնդրել է հայ ժողովուրդը»,-ասել է Լեբեդևը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 12-ին սահմռկեցուցիչ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]սպանության [/url]զոհ դարձան Գյումրիում բնակվող Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամները: