ԱՄՆ-ում 18-ամյա դպրոցականը փորձել է պայթեցնել դպրոցը
ԱՄՆ-ում 18-ամյա Ջոնաթան Դուլին մեղադրանք է առաջադրվել Ինդիանա նահանգի Մորսվիլ քաղաքի դպրոցը, որտեղ սովորում է, պայթեցնելու մտադրության համար, տեղեկացնում է Ria Novosti-ն:
Նա սպառնացել է պայթեցնել դպրոցն այն պատճառով, որ իրեն սեքսուալ բնույթի գործողությունների համար հեռացրել են դպրոցից: Դպրոցի տնօրինությունը դիմել է ոստիկանությանը և խուզարկության արդյունքում նրա տանը, ննջարանում, հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկի մասեր:
Նախկին դպրոցականը պատմել է նաև, որ բացի պայթուցիկ պատրաստելուց, մոտակա հրազենի խանութում պատվիրել էր դիպուկահար հրացան:


