770 դիտում
18:48 23-11-2015
Ֆինանսների նախարարը Մոսկվայում մասնակցել է ՌԴ հարկային ծառայության ընդլայնված խորհրդի նիստին
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը, Ռուսաստանի Դաշնության հարկային մարմինների ստեղծման 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում, նոյեմբերի 20-ին Մոսկվայում մասնակցել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ընդլայնված խորհրդի նիստին:
Հանդիպմանը ներկայացվել են ՌԴ Դաշնային հարկային ծառայության գործունեության արդյունքները, հարկային օրենսդրության բարեփոխումները, ռազմավարական ծրագրերը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների հարկային մարմինների փոխգործակցության ներկա հարցերն ու հեռանկարները:
Այցի շրջանակում Ֆինանսների նախարարն առանձնազրույցներ է ունեցել ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի, Ղազախստանի պետական եկամուտների նախագահ Դաուլեթ Երգոժինի և Բելառուսի հարկերի և վճարների նախարար Սերգեյ Նալիվայկոի հետ:
Նմանատիպ նյութեր
2810 դիտում
16:59 16-09-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է Հայաստանի կոնյակագործների միության ընդլայնված նիստին
4460 դիտում
19:23 31-05-2016
ՀՀ ԿԳ նախարարը Հյուսիսային համալսարանում մասնակցել է գիտխորհրդի ընդլայնված նիստին
Այս բաժնից
961 դիտում
15:18 16-01-2025
Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը
1153 դիտում
15:03 16-01-2025
Սևանի թերակղզու տարածքում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել