Եվրախորհուրդը չեղյալ է հայտարարել այսօր ծրագրված նիստերը
Եվրոպայի խորհուրդն այսօր ծրագրված մի շարք նիստերը չեղյալ է հայտարարել՝ Բրյուսելում ահաբեկչության առկա վտանգի բարձր մակարդակի հետ կապված, հաղորդում է Ria Novosti-ն:
Չեն հետաձգվել միայն ամենակարևոր նիստերը:
Փաստաթղթում նշված է, որ ահաբեկչական վտանգի ամենաբարձր՝ «նարնջագույն» մակարդակ է հայտարարված Եվրախորհրդի շենքում, ինչը նշանակում է, որ հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվելու, բացի նրանցից, որոնք արդեն իսկ գործում են նոյեմբերի 16-ից: