Քրիստինե Պեպելյանը չեղյալ է հայտարարել Լոս Անջելեսում ծրագրված իր մենահամերգը
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը չեղյալ է հայտարարել Լոս Անջելես քաղաքում իր համերգը: Իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում նա հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Լոս Անջելեսում բնակվող հարգելի հայրենակիցներ։ Հաշվի առնելով մեր երկրի պատերազմական իրավիճակն ու մարդկային կորուստները,ես ստիպված եմ չեղյալ հայտարարել ապրիլի 8-ին նախապես հայտարարված իմ մենահամերգը և վերադառնալ Հայաստան։ Այս օրերին մեր էմոցիաները պետք են ոչ թե համերգային դահլիճներում, այլ սահմաններում: Վստահ եմ, որ առաջիկայում կհանդիպենք ու միմյանց կշնորհավորենք մեր հերթական հաղթանակի առթիվ: Մենք ուժեղ ենք…Մենք հաղթելու ենք։ Աղոթենք մեր հայրենիքի խաղաղության ու մեր զինվորների համար։
Հարգանքներով՝ Քրիստինե Պեպելյան»: