26359 դիտում
21:32 22-11-2015
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Բախվել են «BMW»-ն ու «24 10»-ը, կան վիրավորներ. Ժամանել են տարածքի ոստիկանապետն ու վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչ 24-ամյա Հայկ Առաքելյանի վարած «BMW» մակնիշի 34 ԼA 529 համարանիշի և Կոտայքի մարզի Զորավան գյուղի բնակիչ 31-ամյա Արսեն Մարտիկյանի վարած «ԳԱԶ 24 10» մակնիշի 34 NM 331 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «24 10»-ի վարորդ Ա. Մարտիկյանն ու նրա ուղևոր, համագյուղացի 34-ամյա Էդգար Մարտիկյանը մարմնական վնասվածներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ:
Օպերատիրվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գկլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ օպերատիվ են գործել Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի աշխատակիցները և վիրավորներին հիվանդանոց տեղափոխելիս ուղեկցել են Նաիրիի ոստիկանապետն ու 3-րդ վաշտի հրամանատարը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատարստվում: Քննիչի հանձնարարականով, մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարի մեղավորը եղել է «BMW»-ի վարորդը, ով փորձել է վազանց կատարել բեռնատարին, ինչի հետևանքով էլ բախվել է 24 10-ին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)