Նոր Զելանդիայում ուղղաթիռ է կործանվել. կա 7 զոհ. տեսանյութ
Նոր Զելանդիայում զբոսաշրջիկներով ուղղաթիռ է կործանվել: Կա 7 զոհ: Այս մասին հայտնում է New Zealand Herald-ը` հղում կատարելով տեղի ոստիկանության տվյալներին:
Հայտնի է, որ ուղղաթիռի ուղևորները Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի քաղաքացիներ էին:
Աղետի վայրում ավարտվել են փրկարարական աշխատանքները:
Ըստ նախնական տվյալների` ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանների` մառախուղի և անձրևի պատճառով: