Նոր Զելանդիայում զբոսաշրջիկների տեղափոխող ուղղաթիռ է վթարվել. կան զոհեր
Նոր Զելանդիայի Հարավային կղզու Ֆոքսի սառցադաշտ կոչվող շրջանում այսօր առավոտյան կործանվել է ուղղաթիռ, որում եղել է 6 ուղևոր, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով New Zealand Herald թերթին:
Օդաչուի, ինչպես նաև բոլոր ուղևորների մահը հաստատել է Alpine Advetures ընկերության ներկայացուցիչը, որին պատկանում է ուղղաթիռը:
Նախնական վարկածով՝ պատճառը կարող է եղած լինել վատ տեսանելիությունը, ինչը զելանդական իշխանությունները փորձում են պարզել:
Նշված շրջանը համարվում է Նոր Զելանդիայի զբոսաշրջային կենտրոններից մեկը, որտեղ հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում աշխարհի տարբեր մասերից: