Մահացել է Հարավային Կորեայի նախկին նախագահը. ԶԼՄ-ներ
87 տարեկան հասակում մահացել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Կիմ Էն Սամը: Այդ մասին տեղեկացրել են կորեական լրատվամիջոցները: Նա երկիրը ղեկավարել է 1993 թվականի փետրվարի 25-ից մինչև 1998 թվականի փետրվարի 25-ը:
Լրատվամիջոցները առայժմ չեն հայտնում նրա մահվան հանգամանքների մասին: