Կամերունում ահաբեկչության հետևանքով 10 զոհ կա
Կամերունի հյուսիսում գտնվող Ֆոտոկոլ քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել: Այս մասին հայտարարել են աֆրիկյան երկրի զինված ուժերի աղբյուրները, փոխանցում է ТАСС-ը: Նրանց տվյալներով, մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ զոհվել է:
Դեռևս որևէ մեկն ահաբեկչության պատասխանատվությունը չի վերցրել իր վրա: Սակայն դիտորդները կարծում են, որ նրանց հետևում կանգնած է ծայրահեղական «Բոկո Հարամ» խմբավորումը, որը պարբերաբար դիվերսիաներ է իրականացնում Նիգերիայում և Կամերունում:
«Բոկո Հարամ» խմբավորումը, նշենք, ձգտում է ստեղծել իսլամական խալիֆայություն: