Կամերունում 13-ամյա մահապարտ-ահաբեկիչ աղջիկը պայթյուն է իրականացրել. կա 11 զոհ
Առնվազն 11 ամրդ է զոհվել Կամերունի հյուսիսային շրջաններից մեկում՝ Նիգերիայի հետ սահմանին 13-ամյա մահապարտ-ահաբեկիչ աղջկա գործողության արդյունքում;
Xinhua գործակալությունը, հղում անելով ռազմական աղբյուրին, հաղորդում է, որ տեղի ժամանակով ժամը 06:00-ին Կոլոֆատա քաղաքի բնակելի տներից մեկն է ներխուժել 13-ամյա աղջիկը և գործի դրել իրեն ամրցված պայթուցւկ սարքը:
Պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ, ներառյալ՝ մահապարտը, ևս 5 հոգի ավելի ուշ մահացել են հիվանդանոցում: Տուժածների թիվը չի նշվում, սակայն քիչ չէ: