Կամերունի իշխանությունները հայտարարել են, որ երկրի բանակը հյուսիսում ոչնչացրել է «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման 143 զինյալի, որոնք հարձակում էին նախատեսել ռազմաբազայի վրա:
Ահաբեկիչներն անցել են Նիգերիայի հետ սահմանը եւ փորձել գրոհել Կամերունի բանակի ռազմաբազաներից մեկի վրա, սակայն հարձակումը ետ է մղվել:
Կամերունի տարածքում «Բոկո Հարամ»-ը երբեւէ նման քանակության զոհեր չէր տվել: Իսկ կամերունյան բանակից մեկ զինվոր է մահացել: